Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» նորեկ Սոկրատիս Պապաստատոպուլոսը պատմել է, որ Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակիցներ Հենրիխ Մխիթարյանն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վճռորոշ դեր են խաղացել իր` լոնդոնյան ակումբ տեղափոխվելու հարցում:

Երեկ, հիշեցնենք, «զինագործները» հայտարարել են Սոկրատիսի` «Բորուսիայից» 16 մլն ֆունտի դիմաց տեղափոխվելու մասին:

«Շատ եմ նրանց հետ խոսել: Նրանք շատ լավ բաներ էին պատմում ակումբի մասին: Ասում էին, որ սա մեկ մեծ ընտանիք է:

Եվ, իհարկե, ինձ կանչում էին այստեղ: Ոչ ամեն օր, բայց հաճախ զանգահարում էին ինձ ու համոզում գալ այստեղ»,- Պապաստատոպուլոսի խոսքերն է փոխանցում «Arsenal Player»-ը:

Հիշեցնենք` Մխիթարյանն ու Օբամեյանգը հունվարին են տեղափոխվել «Արսենալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել