Tert.am-ը գրում է.

Հայաստանում «թավշյա հեղափոխության» հաջողությունից հետո իշխանության է եկել երիտասարդությունը: Deutsche Welle-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է նրան, թե ովքեր են հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, ինչպես են դիմանում «նորեկները» և ինչ են նրանց աշխատանքի մասին ասում մարդիկ:

Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության նախարարների միջին տարիքը 40 տարեկանից փոքր-ինչ բարձր է: Նոր կառավարության ձևավորումից ի վեր երկրում չեն դադարում նոր կառավարության և առանցքային մասնակիցների շուրջ քննարկումները:

Ինչպես և Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, նոր կառավարությունում չեն հայտնվել գործարարներ և օլիգարխներ, ինչը դրական արձագանք է գտել հասարակությունում: Երկրի բնակչությունն ավելի քննադատական է մոտեցել նրան, որ պատասխանատու պաշտոնների են նշանակվել մեծ մասամբ առանց վարչական աշխատանքի փորձի երիտասարդներ:

DW-ն զրուցել է փորձագետների հետ՝ պարզելու համար, թե ինչ սկզբունքով է Նիկոլ Փաշինյանը ձևավորել նոր կառավարությունը: Քաղաքագետ Միքայել Զոլյանը երեք խումբ է առանձնացրել, որոնցից առաջինը Նիկոլ Փաշինյանի թիմն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները և ցույցերին ակտիվ մասնակցություն ունեցածները: Նրանց առավելություններից է «երիտասարդությունը, եռանդունությունը, չվարկաբեկված հեղինակությունը, ժամանակակից հաղորդակցության միջոցների օգտագործման կարողությունը»: Այդ խմբի գլխավոր թերությունը բարձր պաշտոններում աշխատանքի փորձի բացակայությունն է, ինչը, սակայն, ինչպես նշում է Զոլյանը, ներկայիս պայմաններում առավելապես առավելություն կարելի է համարել:

Փորձագետի խոսքով՝ երկրորդ խումբը պայմանական տեխնոկրատներն են, լավ մասնագետներ, որոնք աշխատել են նախկին իշխանությունների օրոք համեմատաբար կարևոր պաշտոններում, բայց կոռուպցիոն սկանդալներում ներգրավվածությամբ աչքի չեն ընկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել