Ժելատինային լամինացիայի առավելություններից մեկը դրա հասանելիությունն է: Ժելատին վաճառում են ցանկացած մթերային խանութում, և այն շատ էժան է, ինչպես նաև դրանով կատարվող մազերը հարթեցնող պրոցեդուրան բոլորովին երկար ժամանակ չի խլում:

Ձեզ հարկավոր կլինի.

  • 1 տուփ ժելատին,
  • Սենյակային ջերմաստիճանի կամ մի փոքր տաք ջուր,
  • Շամպուն, կոնդիցիոներ,
  • Պոլիէթիլենային տոպրակ կամ մազերի համար նախատեսված գլխարկ:

Ժելատինը պարունակում է կոլագեն՝ բնական ծագման սպիտակուցային միացություն: Այն ծածկում է մազերի մակերևույթը՝ պաշտպանիչ շերտ ստեղծելով, որի շնորհիվ մազերը դառնում են ավելի հաստ և ավելի ծավալուն: Բացի այդ՝ ժելատինը լավ խոնավացնում է մազերը և հարստացնում է դրանք կենսունակությամբ:

  • 1-1,5 ճ/գ ժելատինը լուծեք 6-8 ճ/գ տաք ջրի մեջ:
  • Խառնուրդը բաժանեք 2 մասի: Մի մասը խառնեք շամպունին՝ 1:1 հարաբերակցությամբ:
  • Քսեք մազերին, այնուհետև ծածկեք պոլիէթիլենային տոպրակով:
  • 40 րոպեից լվացեք շամպունը տաք ջրով: Սրբիչով չորացրեք մազերը:
  • Վերցրեք 2-րդ մասը և ավելացրեք ձեր կոնդիցիոներին կամ բալզամին՝ կրկին 1:1 հարաբերակցությամբ:
  • Ժելատինը չպետք է կոնդիցիոներից շատ լինի, թե չէ հակառակ էֆեկտը կստանաք: Քսեք մազերին։
  • Փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և թողեք 40 րոպե:
  • Լվացեք տաք ջրով:
  • Չորացրեք մազերը բնական ճանապարհով՝ սրբիչ միջոցով կամ ուղղակի չորացնելուց հետո մազերը փռված թողնելով (առանց վարսահարդարիչի):
    Տնային լամինացիայի այս պրոցեդուրան կարող եք կրկնել ամիսը մեկ: Արդյունքը կնկատեք արդեն առաջին իսկ գործողությունից հետո:

Զգուշացում. ցանկացած տնային պրոցեդուրա կիրառելուց առաջ խորհրդակցեք համապատասխան մասնագետի հետ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել