««Կրեմլամերձ եզրույթը» շատ լայն հասկացություն է, քանի որ ՌԴ իշխանությունների շարքում կան տարբեր շահեր ունեցող խմբեր, որոնք ունեն կապեր շատ տարբեր փորձագետների հետ: Մի շարք փորձագետներ ունեցել են իշխանությունների հետ կապեր անցյալում կամ երբեք չեն ունեցել նման կապեր, բայց ստացել են այդ որակումը, կամ շահավետ է այդ փորձագետներին նման կերպ ներկայացնել Կրեմլի դիրքորոշումը սեփական դիտանկյունից ներկայացնելու համար: Փորձագիտական տարբեր խմբեր տարբեր կապեր ունեն տարբեր պաշտոնյաների հետ, որոնք գուցե բիզնես շահեր ունեն Ադրբեջանում, և այլն: Նման դեպքերում պետք է հաշվի առնել պաշտոնական հայտարարությունները, որոնք հայ-ռուսական հարաբերություններում պակաս չունեն, այդ հարաբերություններում փակ թեմաներ ու չքննարկվող հարցեր չկան: ՌԴ իշխանություններն անդրադառնում են շատ տարբեր հարցերի ու խնդիրների, որոնք վերաբերում են թե հայ-ռուսական հարաբերություններին, թե ԼՂ հիմնախնդրին:
Դրական է, որ այդ միտումը շարունակվում է նաև ՀՀ նոր իշխանությունների դեպքում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը անդրադառնալով օրերս Ադրբեջանում ռուս գործիչների արած ադրբեջանամետ հայտարարություններին:

Իսկ ռուս փորձագետ Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ Ադրբեջանը վերջին տարիներին Ռուսաստանից բացառիկ միջնորդություն է ակնկալում, որը կարտահայտվի հակամարտությունն Ադրբեջանի օգտին կարգավորելով: «Դրա համար Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ տարբեր ելքեր փնտրել՝ ռուս փորձագետների միջոցով ներկայացնելով դիրքորոշումներ, որոնք կապ չունեն Ռուսաստանի հետ, և այլն: Ես լուրջ չէի վերաբերվի նման ելույթներին»: Ըստ նրա՝ Ռուսաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Հայաստանի հետ, գործընկերային հարաբերություններ Ադրբեջանի հետ: «Ռուսաստանի քաղաքականությունը եղել է այսպիսին, կարծում եմ՝ այդ քաղաքականությունը կշարունակվի նման կերպ: Պատերազմ Ռուսաստանին պետք չէ, և դա Ռուսաստանը հասկացրել է Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել