Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, հասցրել է այդ ընթացքում բավականին լուրջ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար և 18 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որն անցած տարում ամսական կազմել է մոտ 508 հազար դրամ:


Նշենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Միրզոյանն ունի մեկ բնակարան: Նրա տիկնոջ՝ Հասմիկ Բադալյանի դրամական միջոցներն ավելին են՝ 15 մլն դրամ, 9 մլն դոլար, 7000 եվրո և 250 հազար ռուսական ռուբլի: Որ­պես եկամուտ պաշտոնյայի կինը հայտարարագրել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 2 հազար դոլա­րի չափով և ամսական 16 հազար դրամ կենսաթոշակը:

Թե ինչպես է հաջողացրել Արմեն Միրզոյանն այսքան դրամական միջոց կու­տակել, բնականաբար, պաշտոնական հայտարարագրում ոչինչ չկա նշված: Բայց Արմեն Միրզոյանի կենսագրական տվալներին ծանոթանալիս պարզ է դառ­նում, որ նա, դեռևս 2003 թվականից սկ­սած, պետական պաշտոն է զբաղեցրել, և այդ պաշտոններն էլ հավանաբար օգնել են հարստանալու: Նա այդ տարում սկսել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայու­թյան վերահսկողության վարչության տես­չական բաժնի գլխավոր հարկային տեսու­չից, 2006-2007 թվականներին եղել է Չարենցավանի, իսկ 2007-2009-ին՝ Դավիթաշենի տարածքային հարկային տեսչու­թյան պետը:


Միրզոյանը պետական եկամուտների կո­միտեի խոշոր հարկ վճարողների հարկա­յին տեսչության պետից անցում է կատարել դեպի ֆինանսների, ապա արդարադատության նախարարություններ: Նա եղել է նաև արդարադատության նախարարու­թյան քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետը, իսկ ահա 2016 թվականի նոյեմբե­րից՝ ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել