Բաղադրիչներ

միս - 500 գրամ,
կաղամբ - 500 գրամ,
սոխ - 2 միջին չափի,
3 ձու,
մանրացրած սև պղպեղ,
մանրացրած բուրավետ պղպեղ (перец душистый),
սխտոր,
աղ։

Պատրաստումը

Միսը կաղամբի, սոխի և սխտորի հետ անցկացնում ենք մսաղացի միջով։

Խառնում ենք, աղ և պղպեղ լցնում ըստ ճաշակի։

Հարում ենք 3 ձու և ևս մեկ անգամ լավ խառնում։

Ձևավորում ենք ֆարշից կոտլետներ, թաթախում ենք պաքսիմատի մեջ։

Տապակում ենք երկու կողմից։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել