168.am -ը գրում է

Sotheby՚s աճուրդային տունը վաճառքի է հանել Ֆրանսիայի Նապոելոն I Բոնապարտ կայսեր եւ նրա ընտանիքի անդամների մանրանկարչական դիմանկարները: Այս մասին ասված է աճուրդավարների հաղորդագրության մեջ, որոնց տեղեկություններով՝ աճուրդը կկայանա հուլիսի 4-ին: Աճուրդային տան ներկայացուցիչ Հենրի Հաուսի խոսքով՝ մանրանկարները յուրատեսակ նկարներով ընտանեկան ալբոմ են, որոնք նախորդել են լուսանկարչության դարաշրջանին:

«Ինտիմ անձնական դիմանկարները պահվել են ընտանիքում,- նշելէ նա:- Մենք տեսնում ենք Նապոլեոնի հորը, մորը, եղբայրներին եւ քույրերին եւ ազգականներին: Դա դիմանկարների հիանալի հավաքածու է ներքին օգտագործման, այլ ոչ թե կողմնակի աչքերի համար»:

Դրանք մտնում են այն 44 լոտերի շարքը, որոնք պատկանում են Նապոլեոնի սերունդներին եւ գնահատվում են մոտավորապես 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,3 միլիոն դոլար):

Աճուրդավարները որպես առավել վառ հազվագյուտ իրերից մեկը նշել են քթախոտի ոսկեզօծ տուփիկը՝ Ժոզեֆինա կայսրուհու պատկերով, որը ձեռքին բռնել է նամակը՝ Աուստեռլիցի մոտ կայացած ճակատամարտում հաղթանակի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել