Ադրբեջանում իսկական խուճապ է, որի մասին վկայակոչում են նույնիսկ իշխանամետ ԶԼՄ-ները։ Քիչ առաջ տեղեկացրի, որ ամբողջությամբ հոսանքազրկվել էր Ադրբեջանի մայրաքաղաքը և հարակից բնակավայրերը Ապշերոնյան թերակղզում, որն իրարանցում է առաջացրել Բաքվում։

Այժմ արդեն տեղեկություններ են գալիս այն մասին, որ հոսանքազրկված են նաև Մինգեչևիրի, Շահումյանի և հանրապետության կենտրոնական այլ շրջանները ևս։

Ըստ վերջին տեղեկությունների՝ հոսանքազրկված է նաև երկրի հյուսիսը՝ Վրաստանի հետ սահմանակից շրջանները։
Իշխանությունների լռությունը պատճառ է հանդիսանում, որ ժողովրդի մոտ խուճապային տրամադրություններն ավելի աճեն։

Սպասենք նոր լուրերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել