Tert.am-ը գրում է.

Իրանի հյուսիս-արևելքում հրդեհ է բռնկվել երկրի խոշորագույն ազգային պարկերից մեկում՝ Գոլեստանում: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով բնապահպանության վարչության պետ Ամիր Աբդուսին:

«Երկու ժամվա ընթացքում հրդեհն ավելի քան 100 հեկտար արոտավայր է ոչնչացրել»,- ասել է Աբդուսը:

Աբդուսը պարզաբանել է, որ հրդեհն այնտեղ է հասել հարևան Հյուսիսային Խորասան նահանգից, ինչի պատճառը չոր հողն ու խոտն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել