Tert.am-ը գրում է.

Օրերս «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) նախագահ Արմեն Բալդրյանն առաջարկել է ստեղծել տեխնոլոգիական համալսարան և նորարարության և բարձր տեխնոլոգիաների առանձին նախարարություն, ինչի ի պատասխան Նիկոլ Փաշինյաննն ասել է, որ գաղափարն ընդունելի է, և իրենք էլ մտածում են այդ մասին:

Այս մասին Tert.am-ին հայտնած Արմեն Բալդրյանը մանրամասնեց, թե ինչու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության կազմում ՏՏ բաժինը չի բավարարում:

«Տրանսպորտը և տեղեկատվական տեխնոլոգիաներն իրարից բավական հեռու են՝ 1 տեղում լինելու համար: Եվ բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաները ոչ թե առանձին ճյուղ են, այլ ինքը տնտեսության բոլոր ճյուղերի համար է: Ու բոլոր ճյուղերից վեր է կանգնած:

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ իրենք պետք է կենտրոնացված կառավարվեն»,-ասաց ՏՏ մասնագետը՝ որպես նախաբան նշելով, որ  կառավարությունը հենց իր ծրագրով կարևորում է բարձր տեխնոլոգիաների զարգացման մարտավարությունը:

Ինչ վերաբերում է տեխնոլոգիական համալսարանին, ապա միության հայեցակարգով՝ սա պետք է արվի Պոլիտեխնիկական համալսարանի բազայի հիման վրա, որտեղ հավաքված լինեն բոլոր տեխնոլոգիական ֆակուլտետները, և նաև լինեն՝  կառավարման մասի փոփոխություններ՝ մասնավոր-պետական համագործակցությամբ նոր ուսումնական բովանդակության մեջ:

«Մեր ոլորտը հիմա մասնագետների պակաս ունի, բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, իսկ համալսարանն ավարտած ուսանողների միայն 10-15 տոկոսն է ըստ իր մասնագիտության աշխատում գիտելիքների պակասի պատճառով: Այսօրվա տվյալներով՝ մոտ 3-4 հազար թափուր աշխատատեղեր կան, որոնք քանի տարի է՝ ընկերությունները չեն կարողանում լրացնել»,-ասաց Արմեն Բալդրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել