Tert.am-ը գրում է.

Եթե Ադրբեջանի և «Rheinmetall»-ի միջև համագործակցությունն իրական դառնա, գերմանական արտադրության զենքերը կարող են օգտագործվել ոչ միան Արցախի, այլ նաև Հայաստանի դեմ: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց գերմանացի պատմաբան Տեսսա Հոֆմանը:

«Դա ևս մեկ պատճառ է, որ Գերմանիայի ֆեդերատիվ կառավարությունը միջամտի այս հարցում՝ հաշվի առնելով Գերմանիայի ունեցած պատմական պատասխանատվությունը Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ գերմանաադրբեջանական ռազմական համագործակցության մասին ահազանգ էր հնչեցրել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական և գերմանական մամուլը գրում է, որ գերմանական «Rheinmetall» ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին:

Գերմանացի պատմաբանը մատնանշեց՝ Գերմանիայի տնտեսությունը զարգացնելու ճանապարհին մեծապես և անառողջ ձևով ընտրել է  արտահանման ուղղությունը, և հիմնական ուղղություններից մեկը զինամթերքի արտահանումն է:

««Rheinmentall» ընկերությունը գերմանական զենքերի ամենամեծ արտադրողն ու ներմուծողն է: Չնայած զենքի և սպառազինության արտահանման գերմանական կանոնակարգերը սահմանափակումներ ունեն, արտահանողները գիտեն, թե ինչ ճանապարհով և  ինչ հնարքներով շրջանցել դրանք՝ վաճառելով իրենց արտադրանքը պատերազմող և «փխրուն» երկրներին՝ ավելացնելով պետությունների և տարածաշրջանների անկայունությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ճանապարհին Գերմանիայի հեռուստաընկերություններից մեկի հետաքննության մեջ մի քանի ամիս առաջ «Rheinmetall» ընկերությունը մեղադրվում էր  ռումբեր և անգամ մեծածախ գործարաններ Սաուդյան Արաբիային և Եգիպտոսին վաճառելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել