Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը պետք է խաղաղարարի դեր ստանձնի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի գիտաշխատող, դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ Վիկտոր Միզինը՝ անդրադառնալով Նախիջևանում տեղի ունեցող զարգացումներին:

«Ադրբեջանը միշտ էլ հայտարարել է, որ Ղարաբաղն իրենն է, վերջերս հայտարարում էր, որ Երևան են հասնելու: Որպես պարտված կողմ՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ իրավիճակը փոխելու համար»,- ասաց Միզինը:

Ըստ նրա՝ պատահական չէ, որ Ադրբեջանը զինվում է, զենք է գնում, բայց նրանց գործողությունները «այրոց են առաջացնում»:

«Ցավալի է, որ նման միջադեպերն ավարտվում են մահով: Ինձ թվում էր, որ իրենք հասկանում են իրավիճակը, ադեկվատ են գնահատում, բայց... Ամեն դեպքում ես միշտ էլ գիտակցել եմ, որ իրենք չեն համակերպվելու ներկայիս իրավիճակի հետ:

Կարծում եմ, որ սա կշարունակվի, քանի դեռ ադրբեջանական կողմը կլինի այն համոզման, որ այս հողերն իրենցն են»,- նշեց Վիկտոր Միզինը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի արձագանքին, ապա Վիկտոր Միզինն ասաց, որ հարցը շատ կարևոր է, որովհետև Մոսկվան բարդ դրության մեջ է:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանում է գտնվում ռուսական 10-րդ բազան, ռուս զինվորներն են պահում հայկական սահմաններից մեկը, բայց մյուս կողմից Ռուսաստանը չի ցանկանում վատթարացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Պաշտոնական Մոսկվան պարտավոր է պաշտպանել Հայաստանին, բայց Ադրբեջանի հետ էլ չէինք ցանկանա փչացնել հարաբերությունները, և այս տեսանկյունից իրավիճակը բարդ է»,- նշեց Վիկտոր Միզինը:

Փորձագետն ասաց, որ Բաքուն Արևմուտքի հետ «խաղի մեջ է մտել», զենք է գնում եվրոպակական երկրներից: Միզինը շեշտեց՝ Ռուսաստանը պետք է խաղաղարարի դեր ստանձնի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել