Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանակներում լուրեր են շրջանառվում, թե նոր կառավարության կազմում կլինեն նախարարական պորտֆելների փոփոխություններ։

Ըստ Demokrathaber-ի` տեղեկություններ կան նաև, որ ԱԳ նախարարի պաշտոնում Մևլութ Չավուշօղլուին կփոխարինի Թուրքիայի նախագահի ներկայիս մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Ինչ վերաբերում է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, նրան հնարավոր է փոխարինի Ստամբուլի ներկայիս նահանգապետ Վասիփ Շահինը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել