ԱՄՆ կոնգրեսը ուրբաթ հրապարակել է Facebook-ի զեկույցնի մանրամասներն այն մասին, թե ինչպես է սոցկայքը տնօրինել օգտատերերի տվյալները։ Հաշվետվության համաձայն՝ իր գոյության տարիների ընթացքում Facebook-ն անձնական տվյալների հասանելիություն է հատկացրել 52 ծրագիր և սարքավորումներ արտադրող ընկերության։

Facebook-ի գործընկերների թվում են Apple, Amazon և Microsoft ընկերությունները։ Սակայն տեղեկությունը նաև դուրս է եկել ԱՄՆ սահմաններից։ Օրինակ՝ Մարկ Ցուկերբերգի ընկերությունը համագործակցել է հարավկորեական Samsung-ի, ինչպես նաև չինական Huawei և Alibaba ընկերությունների հետ։

Ներկա պահին Facebook-ը համագործակցում է նշված 52 ընկերություններից 38-ի հետ, ևս 7-ի հետ առաջիկայում պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել