«Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակչությունը 74 հազար դոլարով վաճառվել է աճուրդում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Պարբերականի տվյալներով՝ օրինակում առկա են ուղղագրական սխալներ, քանի որ այն ներառված է «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքերի առաջին խմբաքանակում։

Նշվում է, որ որպես հեղինակ նշված է Ջոան Ռոուլինգ՝ Ջ․ Ք․ Ռոուլինգի փոխարեն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրիտանական Թեթֆորդ քաղաքում գտնվող տնից գողացել են 40 հազար ֆունտ արժողությամբ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքի առաջին օրինակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել