Armsport.am-ը գրում է.

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահի` ակումբի հետ կնքած նոր` երկարաժամկետ պայմանագրի վերաբերյալ:

«Daily Mail»-ի տեղեկություններով, եգիպտացու նոր պայմանագիրը նախատեսված է 5 տարով` մինչև 2023 թվականը:

Պայմանագրի համաձայն Սալահը շաբաթական մոտ 200 հազար ֆունտ կվաստակի (226 հազար եվրո), ինչը նրան կդարձնի «Լիվերպուլի» կազմի, ինչպես նաև ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք` Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Ռոմայից»:

Տրանսֆերի արժեքը կազմել է 42 մլն եվրո: Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն անգլիական Պրեմիեր-լիգայում արդյունավետության ռեկորդ է սահմանվել` առաջնության 36 խաղում դառնալով 32 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել