168.am-ը գրում է.

Նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Անդրես Մանուել Լոպես Օբրադորի Ազգային վերածննդի շարժումը (ՄՕՌԵՆԱ) ստանում է տեղերի մեծամասնությունը Մեքսիկայի Կոնգրեսում (երկպալատ խորհրդարանում): Հուլիսի 2-ին այս մասին հաղորդել  է El Universal թերթը՝ վկայակոչելով ելքահարցումների տվյալները:

Այդ հաշվարկների համաձայն՝ ՄՕՌԵՆԱ-ն կստանա 142 տեղից 127-ը Պատգամավորների պալատում (ստորին պալատ): Տեղերի ընդհանուր թիվը կոալիցիայի գծով դաշնակիցների հետ կարող է կազմել 291: Սենատորների պալատում (վերին պալատ) Լոպես Օբրադորի շարժմանը կարող բաժին հասնել 48-ից մինչեւ 54 տեղ, դրանց ընդհանուր թիվը դաշնակիցների հետ միասին կարող է կազմել 90:

Հուլիսի 1-ին Մեքսիկայում կայացել են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Լոպես Օբրադորը հավաքում է քվեների ավելի քան 53 տոկոսը, նրա մերձակա հետապնդող՝ Ռիկարդո Անայան՝ «Հառա՜ջ, հանուն Մեքսիկայի» կոալիցիայի ներկայացուցիչը՝ 22 տոկոսից փոքր-ինչ ավելին: Այս պահին Լոպես Օբրադորի բոլոր մրցակիցներն ընդունել են իրենց պարտությունը,, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել