Armsport.am-ը գրում է.

Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա-Դանիա հանդիպումը:

Թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանով հարվածաշարի միջոցով, քանի որ խաղի հիմնական ժամանակն ու լրացուցիչ ժամանակը ավարտվել էին 1:1 հաշվով: Ավելի հաջողակ գտնվեցին խորվաթները, ովքեր 1/4 եզրափակիչում կմրցեն Ռուսաստանի ընտրանու հետ:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դանիայի ընտրանու դարպասապահ Կասպեր Շմեյխելը, ով 116-րդ րոպեին հետ մղեց Լուկա Մոդրիչի իրացրած 11-մետրանոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել