168.am-ը գրում է
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Ազգերի լիգայի առաջին խաղը որակազրկման պատճառով: Պորտուգալացիները հանդիպելու են Իտալիային:

Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը ստացավ դեղին քարտ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի՝ Ուրուգվայի հետ խաղում:

Ռոնալդուն պետք է բաց թողներ 1/4 եզրափակչի՝ Ֆրանսիայի հետ հանդիպումը, սակայն Պորտուգալիան չհաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Պորտուգալիա-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Լիսաբոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել