Tert.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային:  

Ըստ նախարարի՝ այդկերպ կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, և տնօրենները հնարավորություն չեն ունենա լիցենզիայով թույլատրվածից  ավելի քանակությամբ աշակերտ ընդունել:

«Որոշ տնօրեններ իրենց թույլատրված սահմաններից ավելի աշակերտներ են փորձում ընդունել առաջին դասարաններ, և ակնհայտ է դարձել, սա նաև համակարգային խնդիր է: Հիմա ընթացիկ հարցերը փորձում ենք լուծել, բայց հաջորդ տարվանից կունենանք համակարգային լուծում, այն է՝ այլևս որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ, կլինի առցանց համակարգ՝ կայք. սեպտեմբերից առաջին  դասարանցու ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի կոնկրետ դպրոցի էջը, և այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար:

Դիցուք, կլինի 38 տեղ, ծնողն իր անունը և երեխայի անունը կլրացնի, այնուհետև տնօրենները կիրականացնեն ընդունելություն»,- ասաց նա:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ երբ տեղերը լրանան, այլևս որևէ մեկը՝ ո՛չ ծնողը, ո՛չ էլ տնօրենը չեն կարող չափից ավելի շատ աշակերտներ գրանցել այդ կայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել