Մարդկության օրերը հաշվված են. գաղտնի տվյալները պատահմամբ հայտնվել են համացանցում՝ գրում է aspekty.net-ը:

NASA-ն զգուշացրել է տիեզերական մարմինների սպառնալիքի մասին: Վտանգավոր երկնաքար է սլանում դեպի Երկիր: Նրա չափերը անհանգստացնում են գիտնականներին: Եթե բախումը տեղի ունենա ԱՄՆ-ի տարածքում, ապա Նյու Յորքը կվերանա երկրագնդի երեսից: NASA-ն նաև նորացրել է ենթադրյալ վտանգավոր երկնաքարերի ուղղությունների փոփոխման վերաբերյալ իր ծրագրերը:

Սպիտակ տան գիտատեխնիկական քաղաքականության վարչությունը «Ազգային ռազմավարություն և Երկրին մոտեցող մարմիններին դիմակայելու պատրաստականություն» վերնագրով զեկույց է հրապարակել: 18 էջանոց զեկույցում շարադրված են քայլերը, որոնք NASA-ն և Դաշնային գործակալությունը պատրաստվում են ձեռնարկել գալիք 10 տարիների ընթացքում: Դրանք ուղղված են Երկրի հետ վտանգավոր տիեզերական մարմինների բախումը կանխելուն և երկիրը նման իրադարձության հնարավոր հետևանքներին նախապատրաստելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել