Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին արտահանձնելու հարցը Կրեմլում չի քննարկվում։ Այս մասին բրիտանական Channel4 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործակալի մասին մի քանի տարի առաջ է կարծիք հայտնել։ «Երբ ես նրան հարցրեցի, նա ասաց, որ դա Սնոուդենն ինքը պետք է որոշի։ Մենք հարգում ենք նրա իրավունքը և չենք կարող արտաքսել նրա կամքին հակառակ»,-ասել է Լավրովը։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Սնոուդենը Ռուսաստան է գնացել առանց ամերիկյան անձնագրի․ Հոնկոնգից թռիչքի ժամանակ այն անվավեր են ճանաչել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել