Չնայած որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հաճախ է խախտում արքայական ընտանիքի օրենքները և դեռ չի հասցրել յուրացնել բրիտանական իշխող ընտանիքի էթիկետի կանոնները՝ Եղիսաբեթ II-ին շատ է դուրս գալիս թոռան անկեղծ և պարզ կինը։

Օրերս Բուգինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ Մեգանը և Եղիսաբեթ II-ը միմյանց նկատմամբ այնքան ջերմություն էին ցուցաբերում, որ անհնար էր չհիանալ։

«Նա շատ մտերիմ և ջերմ հարաբերություններ է ձեռք բերում թագուհու և արքայազն Չարլզի հետ։ Նա ցանկանում է սիրաշահել նրանց և անում է հնարավոր ամեն բան իր կրթության համար՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ է անում»,-ասել է աղբյուրը։

Արքայազն Չարլզը սիրելի հարսին Վոլֆրամ է անվանում։ Պատճառն այն է, որ Մեգանը շատ ուժեղ անձնավորություն է, որի համառությանն ու աշխատասիրությանը միայն կարելի է նախանձել։ Բացի այդ, նա ձեռքերը ծալած չի նստում և անկեղծորեն փորձում է բարեգործական ծրագրերի մասնակցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել