Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ, որոնց քունը խախտված է, հաճախ են անոթների հետ կապված խնդիրներ ունենում, որի պատճառով կարող է սրտի նոպա կամ կաթված առաջանալ։

Չորս հետազոտությունների թեստերը, որոնցում ավելի քան 14 մլն պացիենտի տվյալներ են հաշվի առնվել, ցույց է տվել․ գիշերները վատ քնող մարդիկ մեկ երրորդով ավելի շատ են տառապում առիթմեայով, քան քնի հետ խնդիրներ ունեցողները։

Նշվում է, որ սրտխփոցի խախտմամբ տառապող մարդիկ պետք է իրենց լավ հետևեն, քանի որ դրա հետևանքով կարող է ինֆարկտ կամ կաթված առաջանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել