Փորձագետները խորհուրդ են տալիս ինչպես հաղթահարել ամռան ամենաշոգ օրերը։

Թերևս դրա լավագույն տարբերակը լողափ կամ լողավազան գնալն է։

Սննդակարգից բացառեք աղի, մարինացված, յուղային սնունդը։ Կերեք ավելի շատ սպիտակուցային սնունդ, ինչպես նաև թարմ մրգեր ու բանջարեղեն։

Զգեստապահարանում շոգ եղանակի համար բնական գործվածքներից հագուստը պարտադիր է։

Կոշիկը հնարավորինս հարմարավետ և բաց պետք է լինի։

Բացի այդ՝ առանց անհրաժեշտության պետք չէ փողոց դուրս գալ։ Իսկ դուրս գալիս էլ մի՛ մոռացեք գլխարկի, ջրի և հովհարի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել