ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության ղեկավար գեներալ Մայք Հոլմսը հայտարարել է, որ Maven ծրագրի շրջանակում ստեղծված արհեստական ինտելեկտը կկարողանա սովորել և որոշումներ կայացնել այնպես, ինչպես մարդիկ։ Այս մասին հաղորդում է Task & Purpose-ը։

Հոլմսը նշել է, որ առաջին փուլում Maven-ը կկիրառվի անօդաչու սարքերի տվյալների մշակման համար, սակայն հաջորդ փուլը կարող է դառնալ անօդաչու սարքերին խորհուրդներ տալու իրավունքով օժտելը՝ հիմնված հետազոտական տվյալների վրա։

Յուրօրինակ տեխնոլոգիայի համար փորձադաշտ է դարձել Pathfinder օդային գործողությունների կենտրոնը։

Փորձագետները նշում են, որ հետագայում նման համակարգերը կկարողանան ներդրվել պաշտպանության նախարարության այլ բաժիններում, որոնք պատասխանատու են լայնածավալ ռազմական գործողությունների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել