Tert.amLife-ը գրում է.
Դերասան Վարուժան Մարգարյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու հայտնել, որ այս փուլում սկսել է ավելի հաճախ ֆոտոշարքեր անել, քանի որ  «Կայարան» հեռուստասերիալի ավարտից հետո ազատ ժամանակ ավելի շատ ունի։
 
Նոր ֆոտոշարքերով դերասանը ձևավորում է իր պորտֆոլիոն, քանի որ ֆոտոմոդելի կարիերան զարգացնելու մտադրություն ունի։ Նրա խոսքով` արդեն իսկ ունի գովազդային ֆոտոշարքի առաջարկ։
 
Ինչ վերաբերում է հեռուստատեսային նոր առաջարկներին, Վարուժանը խոստովանեց, որ դեռևս այդպիսիք չունի։ Այս տարի Թատերական ինստիտուտն ավարտած դերասանը հուլիսի սկզբին կխաղա նոր ներկայացման մեջ. «Հետաքրքիր տարբերակ է մտածված` նոր ձևաչափով ներկայացում է, որը սրճարանում է կայանալու։ Մեծ հաճույքով եմ խաղում ներկայացումներում։ Շատ եմ ուզում խաղալ թատրոնում։ Կան թատրոններ, որտեղ կցանկանայի հաստիքով աշխատել»։

 

Դերասանի խոսքով` իրեն տեսնում է  թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում, թեև թատրոնում խաղալ ավելի շատ է ուզում։ Դերասանների զգալի մասը կարևորում են թատրոնում խաղալը, սակայն խոստովանում, որ թատրոնի աշխատավարձով հնարավոր չէ հոգալ նույնիսկ առաջին անհրաժեշտության ծախսերը։ Վարուժանն այս հանգամանքը չի կարևորում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել