Armsport.am-ը գրում է.

Սևանի «Հարսնաքար» համալիրում մեկնարկել է ՀՖՖ հերթական ժողովը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել բացման խոսքով.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր իր անդամների քննարկմանն է ներկայացնում ձեզ նախապես ծանուցված օրակարգը:

Մեզ բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և համոզված եմ, որ ընդունված բոլոր որոշումներն իրապես կնպաստեն հայկական ֆուտբոլի հետագա զարգացմանը:

Բոլորիդ հայտնի է, որ որոշ վայ ֆուտբոլի մասնագետներ և ներկայացուցիչներ փորձել են անընդհատ ներկայացնել, թե այսօր նաև ՀՖՖ-ի նախագահի ընտրություններ են տեղի ունենալու: Նման հարց չկա: Բոլորդ էլ տեսնում եք: Լուրեր են տարածում և փորձում վարկաբեկել մեր տարիների աշխատանքը:

Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն ինչ-որ բան անելու որևէ խնդիր չունի: Ըստ այդմ, իմ տեղակալին` Արմեն Մինասյանին, լիազորում եմ վարելու այսօրվա նիստը և շարունակելու այն: Կարծում եմ` ունեմ այդ իրավունքը` որպես ֆեդերացիայի նախագահ: 

Կան որոշ պատճառներ, ինչի մասին ավելի ուշ կտեղեկացնեմ, թույլ տվեք այս պահից բացակայել»,- ՀՖՖ-ի նախագահի խոսքերն է փոխանցում «ArmSport.am»-ի թղթակիցը:

Նշենք` մոտ 10 րոպե անց Ռուբեն Հայրապետյանը վերադարձել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել