Tert.am-ը գրում է.

Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար հայկական կողմին տրամադրված 270 մլն դոլար ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա: 

Այս մասին այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում էներգետիկայի բնագավառի մասնագետների հետ «Կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկումից» առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ 

«Ռուսական վարկը, որը տրամադրվել է ատոմակայանին, չի ազդի սակագնի վրա, որովհետև մենք հաշվարկել ենք նաև այդ ռիսկերը»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել էր, որ ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կհաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում:


Այսօրվա հանդիպմանը նախարարը նաև տեղեկացրեց, որ սահմանին և սահմանից ներս գազի գնի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի հասկանան սակագինը և որպեսզի հասկանանք՝ որքան են փոփոխությունները, ավելացումները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել