Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին:
Հրամանի համաձայն` «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման բոլոր կետերում ս.թ. օգոստոսի 1-ից զինծառայողների և քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ: 
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին և «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման կետերում գնումներ կատարող քաղաքացիներին պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոննները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել