operativ.am-ը գրում է

Գիտնականները հայտնաբերել են յուրահատուկ ֆերմենտ, որն ազդում է ծերացման գործընթացի վրա: Այս մասին հաղորդվում է EurekAlert-ը:

Մարշալի համալսարանի մասնագետները պարզել են, որ նատրիումա-կալիումային ադենոզինտրիֆոսֆատազա կոչվող նյութը մասնակցում է թթվածնի ակտիվ ձեւերի առաջացման ցիկլին՝ երկարացնելով օրգանիզմի երիտասարդությունը:
Հետազոտողները գիտափորձեր են կատարել մկների վրա: Մեկ տարվա ընթացքում կրծողներին տվել են ճարպերի եւ ածխաջրերի բարձր պարունակությամբ սնունդ: Այս «սննդակարգը հանգեցնում է ծերացման արտահայտված նշանների առաջացման, քանի որ օրգանիզմում մեծ քանակությամբ թթվածնային ռադիկալներ են սինթեզվում, որոնք բջիջների օքսիդացում եւ ոչնչացում են հարուցում:
Ըստ որում մկների այն մասի մոտ, որոնք ֆերմենտի ներարկումներ էին ստացել, համապատասխան գործընթացներն զգալիորեն դանադաղել են: Նաեւ գիտնականներն անհրաժեշտ թեստավորումներ են կատարել մարդու շարակցական հյուսվածքի բջիջների վրա՝ ստանալով համանման արդյունքներ: Մասնագետներն ընդգծում են, որ կլինիկական փորձարկումներից հետո ֆերմենտը կարող է հակատարիքային թերապիայի հիմք դառնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել