operativ.am-ը գրում է

Շիրակի մարզում հունիսի 28-ին 15-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է պապիկը:

Շիրակի մարզի Աղվորիկ համայնքից հայտնում են, որ 15-ամյա տղան ընտանիքում որևէ խնդիր չի ունեցել: Թե ինչու է պատանին նման քայլի դիմել, գյուղացիները նույնիսկ կասկածներ չունեն:
«Տղան եղբորն ասել է, թե տանը գործ ունի, եկել է տուն, իսկ եղբայրը գնացել պապիկի տուն: Որոշ ժամանակ հետո պապիկը եկել է ու թոռանը գտել կախված վիճակում»,- ասաց համագյուղացիներից մեկը:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնել էին, որ հունիսի 28-ին Ամասիայի բաժին է ահազանգել Աղվորիկի համայնքապետն ու հայտնել, որ 15-ամյա տղա է ինքնասպանություն գործել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան ինքնասպանություն է գործել տանը կից գոմի առաստաղից հակի թելով կախվելու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել