Ֆլորիդայի համալսարանի աշխատակիցները կամավորներին խնդրել են հարցաթերթիկներ լրացնել, որի նպատակը եղել է պարզել զույգերի միջև կապվածության առաջացման պատճառները և պարզել դրանց քայքայման վրա ազդող գործոնները։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածներից կեսի մոտ զույգերից երկուսի կամ մեկի դեպքում կապվածությունը խուսափողական կամ տագնապալի է եղել։ Խուսափողական կապվածությամբ մարդիկ և իրենց զույգն ավելի քիչ են բավարարված եղել փոխհարաբերություններով։ Իր հերթին, տագնապային կապվածությունը կապված է եղել հարաբերությունների որակի փոփոխականության հետ, նրանք իրենց զուգընկերության կայունության և բնույթի վերաբերյալ չեն ունեցել մշտական կարծիք։

Ուսումնասիրելով բոլոր պատասխանները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ զուգընկերոջ նկատմամբ վստահությունը ամենից կարևոր հատկանիշն է ռոմանտիկ կապի կայունության համար։

Մասնագետները խորհուրդ են տալիս լսել զուգընկերոջը, վստահել նրան կամ զիջումների գնալ, ինչպես նաև հնարավորինս խուսափել կոնֆլիկտներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել