Panorama.am-ը գրում է.

«Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի մեծանուն կինոռեժիսորներ Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն 80-ամյա հոբելյանների կապակցությամբ։ Փառատոնի ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղեր։ Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։

Փառատոնի շրջանակներում կլինի նաև հատուկ ծրագիր նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65- ամյակին։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը։ Կինոփառատոնն ունի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային, ինչպես նաև Հայկական համայնապատկեր ծրագրերը։ Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել