Panorama.am-ը գրում է.

«Ես ինքս ինձ չեմ առաջարկել, հայտ չեմ ներկայացրել ԵԿՄ նախագահ լինելու համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու հետ կապված լուրերին:

Նա մանրամասնեց, թե ինչից հետ սկսվեցին այդ լուրերը. «Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել ԵԿՄ-ին՝ թացը չորի հետ խառնելով, համարելով որ այդ կառույցն ի սկզբանե սխալ էր ստեղծված: Ես իմ պարտքը համարեցի տեսակետ ասել ԵԿՄ, նրա անցած ուղու, ձևավորման ու այսօրվա կարևորության մասին: Հավանաբար, դրանից հետո շատերը համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է և որպես երախտագիտություն սկսեցին զանգահարել ինձ, ֆեյսբուքով գրել, որ լավ կլինի, որ ես գնամ ԵԿՄ ղեկավար: Նման կոլեկտիվ առաջարկ էլ է եղել»:

Սակայն պատգամավորը նշեց, որ ինքը քաղաքական մարդ է և ԵԿՄ նախագահ ընտրելու հարցին պետք է պատասխանի երկրապահի համագումարը:

«Գտնում եմ, որ երկրապահը կարևոր է նաև այսօր, ես պատերազմի վտանգը շատ լուրջ եմ տեսնում և համարում եմ, որ այն ռեսուրսը ինչ մենք ունենք ԵԿՄ-ում, պետք է պահպանել: Պիտի ասեմ, որ շատ շատերը չկիսեցին իմ տեսակետները, հարգանքով եմ վերաբերում բոլոր նրանց, ովքեր իմ մոտեցման կողմանկիցը չեն»,- ասաց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել