Armsport.am-ը գրում է.

Սերբ Նովակ Ջոկովիչն ու արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն հաստատել են իրենց մասնակցությունը «Laver Cup» մրցաշարին:

Սերբ թենիսիստը կմիանա Եվրոպայի թիմին, որը կգլխավորի Բյորն Բորգը, իսկ արգենտինացին` աշխարհի թիմին, որի ավագը կլինի Ջոն Մակինրոյը և որը կազմված կլինի ոչ եվրոպական երկրների խաղացողներից:

«Կարիերայիս լավագույն պահերից մեկն ապրել եմ նախորդ տարի` Լեյվերի Գավաթին մասնակցելով:

Իհարկե, ուրախ եմ, որ նորից միանալու եմ Աշխարհի թիմին»,- դել Պոտրոյի խոսքերն է փոխանցում մրցաշարի պաշտոնական կայքը:

«Ինձ շատ է դուրս գալիս մրցաշարի ձևաչափը. քո մրցակիցները դառնում են թիմակիցներդ: Անհամբերությամբ եմ սպասում մրցաշարի մեկնարկին»,- հայտարարել է Ջոկովիչը:

Լեյվերի Գավաթը մրցաշար է, որում Եվրոպայի թիմը մրցում է Աշխարհի հետ: «Laver Cup»-ի առաջին չեմպիոնը դարձել է Եվրոպայի թիմը, որի ավագը եղել է Բյորն Բորգը: Թիմի կազմում հանդես են եկել Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Ալեքսանդր Զվերևը, Մարին Չիլիչը, Դոմինիկ Թիմն ու Թոմաշ Բերդիխը:

«Laver Cup-2018»-ը կկայանա սեպտեմբերի 21-ից 23-ը Չիկագոյում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել