«Չի բացառվում, որ Վազգեն Մանուկյանն այլևս չղեկավարի Հանրային խորհուրդը: «Ժողովուրդ» թերթի հարցին, թե դուք կրկին հավակնո՞ւմ եք Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, Մանուկյանը պատասխանել է. «Երբ խորհրդի 45 անդամներն ընտրվեն, վարչապետը կնշանակի խորհրդի նախագահ»:

Իսկ հարցին, թե ինքներդ ցանկություն ունե՞ք նորից աշխատելու, պարոն Մանուկյանը նշել է. «Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջև: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, և հնարավոր է… ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերևա ապագայում»:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչեցրած քննադատություններին, Մանուկյանն ասել է. «Դա կարևոր չէ: Հիմա ինքը վարչապետ է և պետք է ծանոթանա, թե դա աշխարհում ինչ գործընթաց է:

Եվ օրենքը պարտադրում է, որ ձևավորվի նոր Հանրային խորհուրդ: Որոշում ընդունողը կառավարությունն է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել