Panorama.am-ը գրում է.

Թբիլիսի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիուն խորհրդարանի նախկին պատգամավորի վրա հարձակում կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտել վեց տարվա ազատազրկման։

Ինտերֆաքսը գրում է, որ ավելի վաղ այս քրեական գործով  ազատազրկման էին դատապարտվել Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին և ՆԳՆ հատուկ օպերատիվ վարչության ղեկավարը։

Խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլու վրա հարձակումը եղել էր 2005-ին, հանել էին մեքենայից և դաժանաբար ծեծել։ Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այդ դեպքով քրեական գործը  վերաբացվել էր 2013-ին՝ Վրաստանում իշխանափոխությունից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել