Panorama.am-ը գրում է.

Արցախի խորհրդարանում այսօր ԱԺ հերթական նիստում միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքեր են տեղացել պատգամավորներ Ժաննա Գալստյանն ու Հայկ Խանումյանը:

Ըստ տարածված տեսանյութի, ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ Խանումյանն իր ելույթում նշեց՝ դեմ  է քվեարկելու բյուջեի 2017 թ. կատարողականին: Այդ ընթացքում «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանը սկսել է հայհոյել «Վերածնունդ» խմբակցության անդամ Խանումյանին:

«Սա իմ այսօրվա ելույթն է Ազգային ժողովում, որի ավարտից հետո ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը սկսեց ինձ սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել և ստացավ նմանատիպ պատասխան»,-տեղի ունեցածի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է Խանումյանը:

«Ապառաժ»-ի փոխանցմամբ,միջադեպից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորներին զրկել է ձայնի իրավունքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել