Ժամանակակից կնոջ ամենամեծ խնդիրներից մեկն արտաքին վնասակար գործոններից սեփական գեղեցկությունը պաշտպանելն է։ Շատ կանայք չեն էլ կռահում, որ ամենասովորական սովորությունը կարող է վնասել մաշկը, որն էլ բերում է վաղաժամ կնճիռների առաջացմանը։

Ձեր հատկապես ո՞ր սովորությունները կարող են ձեզ զրկել գեղեցկությունից։

Սնունդ

Շատ աղջիկներ մտածված կամ էլ ժամանակի սղության պատճառով բաց են թողնում ուտելու ժամը։ Ոմանք մտածում են, որ այդպիսով կարող են նիհարել, բայց, բացի ձեր մաշկին պատճառված վնասից, ուրիշ ոչ մի բանի չեք հասնի։ Աշխատեք շատ նուշ և նարինջ օգտագործել։

Լողավազան

Ջրի մեջ գտնվող քլորը չորացնում է մաշկը, ինչի հետևանքով դուք կարող է զրկվեք մաշկի առաձգականությունից և երիտասարդությունից։ Լողավազանից հետո անպայման խոնավեցնող քսուքներ օգտագործեք։

Ջուր

Մի մոռացեք շատ ջուր խմել, քանի որ ջրի պակասի հետևանքով ձեր մաշկը գունատվում և չորանում։

Շպար

Երբեք մի մոռացեք քնելուց առաջ լվանալ շպարը։ Հենց դա է կանանց կողմից թույլ տրվող ամենատարածված սխալը։

Միմիկա

Հնարավոր է՝ ինքներդ էլ չեք նկատում, երբ կկոցում եք աչքերը կամ լարում եք ճակատը, բայց հենց այդ «անպետք» միմիկան կարող է դեմքի վրա կնճիռների պատճառ դառնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել