Bloomberg լրատվական գործակալությունը կազմել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների վարկանիշային աղյուսակը, որոնց կարողությունը ընդհանուր առմամբ գերազանցում է մեկ տրիլիոնը։

Առաջին տեղը զբաղեցրել է Ուոլթոն կլանը, որի տիրապետության տակ է Walmart խանութների ցանցը, բաղկացած ավելի քան 12 հազար խանութներից, որ սփռված են աշխարհով մեկ։

Երկրորդ տեղում Koch Industries-ի հիմնադրի որդիներն են՝ Ֆրեդ և Չարլզ Կոխամները՝ 99 միլիարդ դոլար կապիտալով։

Երրորդ տեղում համանուն ընկերության հիմնադիր Ֆրենկ Մարսի ժառանգներն են՝ 88 միլիարդ դոլար կապիտալով։ Մարսը հայտնի է իր M&Ms, Milky Way և Mars ապրանքատեսակներով։

Չորրորդ տեղն իրար մեջ կիսել են երեք բելգիական ընտանիքներ, որոնք գարեջրի արտադրությամբ զբաղվող Anheuser-Busch InBev ընկերության սեփականատերերն են։ Նրանց կարողությունը 54 միլիարդ դոլար է գնահատվում։

Ամենահարուստ ընտանիքների հնգյակը եզրափակում են Hermes ֆրանսիական նորաձևության տան հիմնադրի ժառանգները։ Նրանց կապիտալ 49 միլիարդ դոլարից քիչ ավել է կազմում։

Ինչպես նշում է պարբերականը, ցուցակում են հայտնվել այն ընտանիքները, որոնց ժառանգությունը գոնե մեկ անգամ սերնդեսերունդ է փոխանցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել