Մեծ չափսերի ներքնազգեստ արտադրող Bravissimo ընկերությունը տարօրինակ լողամատրաս է ներկայացրել։ Բարձիկի տակ հատուկ մաս է հատկացված, որպեսզի մեծ կրծքով աղջիկներին հարմար լինի փորի վրա պառկած լողալը։

Բարձիկի տակ հատուկ մաս է հատկացված, որպեսզի մեծ կրծքով աղջիկներին հարմար լինի փորի վրա պառկած լողալը

Bravisimo-ի ներկայացուցիչների խոսքերով՝ նրանք սոցցանցերում կատակի համար են իբր նոր ապրանքատեսակը հրապարակել նման տեսքով։ Սակայն օգտատերերը այնքան մեծ ոգևորությամբ են ընդունել նորույթը, որ ընկերությունը որոշել է ծովափնյա աքսեսուարի զանգվածային արտադրություն սկսել։

Տվյալ պահին վառ վարդագույն Сup holders լողամատրասը Bravissimo–ի պաշտոնական կայքում վաճառվում է 33 դոլարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել