Armsport.am-ը գրում է.

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է այսօր կայանալիք Դանիա-Հայաստան խաղի մասին.

«Մենք պատրաստ ենք այս ծանր մրցավեճին, թեև ունենք կադրային լուրջ կորուստներ, և չենք կարողացել մարտական կազմով ներկայանալ հանդիպմանը:

Մեր տղաները պատրաստ են կռվի և հույս ունենք, որ կհաջողվի հասնել դրական արդյունքի:

Հայաստանի հավաքականն արդեն ապացուցել է , որ կարող է հաղթել ուժեղ մրցակիցների: Մի քանի օր առաջ մենք հաղթեցինք Ասիայի լավագույն հավաքականներից մեկին՝ Լիբանանին:

Այժմ մեզ սպասվում է շատ ծանր հանդիպում Դանիայի ազգային հավաքականի հետ: Մրցակիցը շատ լավ մարզավիճակում է և վերջերս վստահ հաղթանակներ է տոնել ընկերական հանդիպումներում` առավելության հասնելով Կիպրոսի և Շվեցարիայի նկատմամբ:

Հատկապես տպավորիչ է եղել Դանիայի անցկացրած հանդիպումը Շվեցարիայի հետ մրցավեճում, որտեղ սկանդինավները հաղթել են 40 միավորի տարբերությամբ:

Մենք երիտասարդ և հեռանկարային թիմ ունենք, որին մեծ ապագա է սպասվում. անկախ այսօրվա հանդիպումից ես վստահ եմ, որ հայկական բասկետբոլը լավ ապագա ունի, եթե ստանա պետական աջակցություն: Այսօր մեզ բոլորիս միավորում է մեկ բան` բարձր պահել Հայաստանի պատիվը, և մենք մեր նպատակին հասնելու համար կներդնենք մեր ողջ ուժերը»,- ասվել է մասնագետը:

Հիշեցնենք` Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղը` Դանիայի և Հայաստանի հավաքականների միջև, կկայանա այսօր` հունիսի 28-ին, Կոպենհագենում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել