Armsport.am-ը գրում է.

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը լեզվակռվի մեջ է մտել երկրպագուներից մեկի հետո Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի` Հարավային Կորեայի հետ անցկացրած խաղից հետո (0:2):

Այս մասին հայտնում է «Bild»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, երկրպագուներից մեկը խաղից հետո վիրավորել է Օզիլին, երբ վերջինս ցանկացել է ուղևորվել հանդերձարան:

Ֆուտբոլիստը նրան նույն կերպ է պատասխանել: Արդյունքում, լեզվակռիվ է սկսվել, որին միացել են նաև գերմանական թիմի այլ ֆուտբոլիստներ ևս:

Օզիլը հանդերձարան է ուղևորվել միայն անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո:

Հիշեցնենք` Գերմանիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ չի կարողացել հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը: 3-րդ տուրում թիմը 0:2 հաշվով պարտություն է կրել Հարավային Կորեայից և F խմբում զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել