Հայաստանի և Նախիջևանի դիրքային փոփոխություններից խոսելիս անազնիվ կլինի աչքաթող անել հայկական բանակի նոր դիրքերը: Շատ եմ ափսոսում, որ չկարողացա լինել բոլոր դիրքերում, քանի որ ժամանակային առումով անհնար էր:

Նախիջևանի ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններին որպես պատասխան՝ հայկական կողմը վերջին շրջանում շուրջ 12 նոր դիրքով առաջ է գնացել, որոնցից ամեն մեկը հատուկ մշակված է, որպեսզի վերահսկի թշնամու նոր և հին դիրքերը և բնակավայրերը: Մեր դիրքերը հիմնականում աշխարհահռչակ հայորդիների անուններով են կնքվել:

Ադրբեջանական դիրքային փոփոխություններն իհարկե չէին կարող անպատասխան մնալ: Այս պահին դեռ իրականացվում են շինարարական աշխատանքները, ուղղակի, ի տարբերություն իրենց դիրքերի, մեր կողմից նաև մարտական հերթապահություն է ընթանում, քանի որ բնությունն արդեն ապահովել է մեր անվտանգությունը, մնում է միայն՝ մենք բարելավենք այդ տարածքները: Իսկ թշնամու կողմը մեր դիպուկահարների ուշադրության կենտրոնում փորձում են դիրքեր կառուցել:

Բայց դե մեր դիպուկահարներն էլ այդքան համբերատար չեն, մեկ էլ տեսար՝ որոշեցին, որ դիրքն իրենց սրտով չի, ու էլ չթողեցին աշխատանքներ իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել