«Երեկ մեր թերթի խմբագրություն էին ահազանգել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի աշխատակիցները և դժգոհում էին, որ ԲԿ-ի տնօրեն Նորայր Դավիդյանի կողմից կատարվող չարաշահումներն անցնում են ամեն չափ ու սահման: Նրանց խոսքով` կենտրոնում գործող լաբորատորիային հրահանգավորված է չկատարել որոշ հետազոտություններ, թեև դա տեղի լաբորատոր պայմաններում հնարավոր է: Փոխարենը՝ հիվանդին ուղղորդում են կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի սեփականությունը համարվող «Sirius» լաբորատորիա, որտեղ կատարվում են բժշկի կողմից նշանակված լաբորատոր հետազոտությունները, բայց այս անգամ վճարովի հիմունքներով:


Լաբորատորիայի եկամուտն ապահովելու համար բժիշկները հիվանդին նշանակում են ֆերեզ` արյան մաքրում, որը բավական թանկ արժե: Նշանակվում են նաև այնպիսի լաբորատոր հետազոտություններ, որոնք ընդհանրապես պետք չեն, բայց «պետք են» ուղարկողներին:

Ըստ ԲԿ-ի աշխատակիցների` «Sirius»-ը համագործակցում է նաև Հանրապետական հիվանդանոցի հետ, որի բժիշկները ևս հիվանդներին «գործուղում են» առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի սեփական բիզնես համարվող լաբորատորիա` հետագայում իրենց մասնաբաժինը ստանալու պայմանով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել