Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 400 գ
- պանիր մասկարպոնե - 150 գ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- կարագ - տապակելու համար
- բուսայուղ - տապակելու համար
- Ինչպես նաև՝
- պապրիկա - 1 ճ/գ
- չորահաց - 4 ճ/գ
- քրքում - 0,5 թ/գ
- Կանաչ միջուկի համար՝
- կարագ - 30 գ
- կանաչի - մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով, ավելացնում մասկարպոնեն, աղն ու պղպեղը:
Պատրաստում ենք կանաչ միջուկը: Կարագն ու մանրացրած կանաչին լավ տրորում ու խառնում ենք: Միջուկը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
Վերցնում ենք միսը, մեջտեղը մի քիչ փոսիկ անում, որտեղ էլ դնում ենք կանաչ միջուկը:
Կոտլետներ ենք ձևավորում: Քրքումը, չորահացն ու պապրիկան խառնում ենք, կոտլետները թաթախում այդ զանգվածի մեջ և 10 րոպե թողնում այդպես:
Կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ 4 կողմից տապակում ենք կոտլետները, ինչից հետո էլ 10 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:
Ահա և վերջ:

Պատրաստեցինք շատ համեղ հավի մսով կոտլետ։
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B0%D5%A1%D5%BE%D5%AB-%D5%B4%D5%BD%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%B8%D5%BF%D5%AC%D5%A5%D5%BF/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել