82-ամյա Մասաֆումի Նագասակին գրեթե 30 տարի միայնակ ապրել է Ճապոնիայի Սոտոբանարի կղզում: Նա այդ վայրը տուն էր անվանում և ցանկանում մնալ այդտեղ հավերժ, սակայն այս տարի նա հիվանդանոցում հայտնվեց: Իսկ հետ վերադառնալ նրան չթույլատրեցին:

Կղզում անցկացրած կյանքից նրան հիշողություն են մնացել միայն լուսանկարներ ու տեսանյութ: Նախկինում նա հասարակ քաղաքացի է եղել, բայց մի օր ուղղակի հավաքել է իրերն ու տեղափոխվել կղզում ապրելու: Կարծես թե նա լուսանկարիչ է եղել և ընտանիք ու երեխաներ է ունեցել, բայց մի օր որոշել է փախչել բնության գիրկ: Տղամարդը շրջել է լրիվ մերկ վիճակում: Մասաֆումին երբեք որս չի արել, նա սնվում էր բնության բարիքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել