Գիշերազգեստերի Lunya լյուքսային արտադրողը գիշերային կրծկալ է թողարկել,– հաղորդում է Тhe Sun պարբերականը։

Բրենդի դիզայներ և հիմնադիր Էշլի Մերիլը մշակել է Siro Well-Rounded Bralette կրծկալը՝ մեծ կրծքով կանանց համար։ Նրա խոսքերով՝ կրծկալը հարմար է ինչպես քնելու, այնպես էլ՝ տանը հանգստի համար։

«Սա այն է, ինչ դուք անմիջապես կհագնեք աշխատանքից տուն գալուց հետո»,– ասել է Մերիլը։

Քնի ներքնազգեստը հասանելի է նաև կրծքի սովորական չափսերով կանանց համար. այստեղ առկա են բոլոր չափսերը` XS-ից մինչև XL: Հավաքածուները ներկայացված են վեց գույներով՝ սև, սպիտակ, մոխրագույն, մարմնագույն, մուգ կարմիր և երկնագույն։ Կրծկալի արժեքը 50 դոլար է։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել