Հայաստանի կողմից դիտարկվող Նախիջևանի տարածքները։ Ուզում եք դաժան, կլինի դաժան։ Նկարները՝ ըստ իրենց հերթականության։

1-ին նկարում ադրբեջանական գումարտակն է, որը դիտարկվում է մեր դիրքից։ Գումարտակում կատարվող ցանկացած քայլի կարելի է հետևել ամենահասարակ հեռադիտակով կամ դիպուկահարի զենքի օգնությամբ։

2-րդ նկարում ադրբեջանական Սադարակ գյուղն է, որը շատ խիտ բնակեցված է և գտնվում է մեր վերահսկողության տակ։ Ցանկացած մեկ կրակոց ուղղակի քաոսի մեջ կգցի այս բնակավայրը։ Զինվորականները փաստում են, որ գյուղը չեն կարող դատարկել մի քանի ժամվա ընթացքում։

3-րդ նկարում դեպի գյուղ և այլ քաղաքներ տանող ճանապարհն է, որը պատերազմական իրավիճակում հանդիսանալու է որպես փրկության ուղի։ Ճանապարհը նույնպես գտնվում է մեր վերահսկողության տակ։

4-րդ նկարում բնակավայրերը պաշտպանող ադրբեջանական դիրքն է, որի թիկունքային հատվածը նույնպես մեր նշանառության տակ է, ու այս դիրքից ոչ մի լուրջ ռազմական գործողություն կատարել հնարավոր չէ։

Հ․Գ․ Արենիին խփող բանակի գերագույն հրամանատարն այս ամենի մասին շատ լավ տեղյակ է։ Նա տեղյակ է նաև մյուս բոլոր բնակավայրերի մասին, որոնք այժմ մեր աչքի առաջ են։

Image may contain: sky, outdoor and natureImage may contain: sky, outdoor and natureImage may contain: sky, mountain, cloud, outdoor and natureImage may contain: mountain, sky, outdoor and nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել